Եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, ապա ավելի արագ կհասներ Եվրամիության չափանիշներին. Գրեգորի Լաքոմ
«Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն աշխատել առանց այդ համաձայնագրի: Իհարկե, դա կազդի, մասնավորապես՝ Հայաստանի համար ավելի քիչ խթան կլինի ձգտելու և հասնելու եվրոպական չափանիշներին: Մյուս կողմից Ռուսաստանը մեծ շուկա է, ԵՏՄ-ն առավել մեծ շուկա է, և բարձր պահանջարկ կա այնտեղ: Դեռ շատ վաղ է խոսել, թե Եվրասիական տնտեսական միությունն ինչ տեսք կունենա: Դեռ տեղեկություններ չկան, թե ինչ մաքսային տոկոսադրույքներ են գործելու: Մենք դրա մասին առայժմ չգիտենք և դժվար է ասել: Ներկայումս հայտնի է շրջանակը, բայց թե ինչ կա դրա մեջ՝ պարզ չէ»,- 168.am-ի թղթակցին ասել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ սպասվող զարգացումների մասին և թե ՀՀ մրցունակության վրա ինչպե՞ս կազդի ԵՏՄ հետ պայմանագրի ստորագրումը:
Ըստ նրա՝ եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, ապա ավելի արագ կհասներ Եվրոպական միության չափանիշներին և կկարողանար մուտք գործել եվրոպական շուկա. «Կարելի է ենթադրել, որ եթե այդ համաձայնագիրը չլիներ, գործընթացն ավելի արագ կընթանար: Բայց ես չեմ կարող առավել մանրամասն խոսել: Սա այն տեսակետն է, որ երևում է ՏՀԶԿ-ից: Մենք նաև տեսնում ենք, որ ՀՀ համար հեռանկարային է ոչ միայն ԵՄ շուկան, այլ նաև այն շուկաները, որոնք շրջապատում են Հայաստանը»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: