Բաժիններ՝

Կառավարության քայլը խնդրի հոգեբանական լուծում է. Սամվել Գևորգյան

«Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններով նախատեսվում է ՓՄՁ-ներում 3 ամիս ստուգումներ չիրականացնել: 168.am-ի հետ զրույցում «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը կառավարության այս քայլն անվանեց խնդրի հոգեբանական լուծում, որը չի կարող երկարաժամկետ լուծում լինել:

«Ի վերջո, 3 ամիս հետո ստուգումները սկսելու են: Խնդիրն այն է, որ կան փոքր ու միջին ոլորտի ձեռնարկություններ, որոնց ձեռնտու է փոփոխությունը, ամբողջովին աշխատում են փաստաթղթերով և իրենց համար 1% վճարելը շատ ավելի լավ է, քան 3.5% վճարելը: Բայց կան ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներ, հիմնականում՝ տոնավաճառներում, ոսկու շուկայում առևտրով զբաղվող, որոնց համար դա ձեռնտու տարբերակ չէ, որովհետև իրենց ձեռքբերումները չեն կարող փաստաթղթերով հիմնավորել, օրինակ՝ ոսկի որտեղի՞ց են ձեռքբերել, կամ թուրքական ապրանք: Գիտեք՝ շղթան ինչպես է լինում՝ ինչ-որ մեկը գնում է, Թուրքիայից բերում է, սահմանն անցկացնում է և բաժանում առևտրականներին, ու այդ դեպքում փաստաթուղթ ունենալը բավականին բարդ է, եթե չասեմ անհնար է»,- ասաց Ս.Գևորգյանը:

Որպես լուծում Ս.Գևորգյանն առաջարկեց կիրառել կամավորության սկզբունք՝ ցանկացողները 1 % շրջ. հարկով աշխատեն և ձևակերպեն փաստաթղթեր, ովքեր չեն կամենա՝ աշխատեն նախկինի ձևով՝ 3.5 % հարկով:

Մեր դիտարկմանը, որ Թուրքիայից ապրանք ներկրող և տոնավաճառների առևտրականներին բաժանող ընկերությունները հենց պաշտոնյաների հետ խիստ փոխկապակցված են, օրինակ՝ «Չիմեգ», «4 ընկեր» և այլն, Ս. Գևորգյանը պատախանեց. «Ես չգիտեմ: Ինֆորմացիա չունեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս