Գերմանական հետախուզության կողմից Թուրքիային գաղտնալսելու պատճառների թվում նշվում են նաև օտարազգի ջիհադականները, թմրանյութերի մաքսանենգությունը, քուրդ զինյալները:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Ս.-ն:
ԱՄՆ-ն է Ճապոնիային խնդրել հետաձգել Ռուսաստանի նախագահի այցը:
Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահի կայքում:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համապատասխան որոշումն ընդունվելու է Բրյուսելում ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այս մասին հայտնել է Պենտագոնը:
Հոդվածում նշվում է, որ Հայրապետյանը «Բաշնեֆտի» վաճառքի գործարքից 50 մլն դոլար միջնորդավճար է ստացել։
Մանուկ հասակում բռնության ենթարկված անձինք հետագայում ավելի հաճախ են բողոքում սրտից եւ արյան ճնշումից: Մանկական տրավման չի անհետանում, այն փոխակերպվում է սթրեսի:
Թուրքական Habertürk հեռուստաալիքը տուգանվել է 600 000 թուրքական լիրայով՝ հեռուստաշոուներից մեկի ժամանակ թուրք պատմաբան, հաղորդավար Մուրատ Բարդակչըի կողմից հեուստալսարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտության համար:
Ճնշման համար նախատեսված դեղամիջոցների կիրառումը ոչ կրիտիկական իրավիճակում կարող է վնասել առողջությանը: Այն մարդիկ, ովքեր ունեն թույլ հիպերտոնիա, խորհուրդ չի տրվում համապատասխան դեղամիջոցներ օգտագործել:
«Քանի որ ՀՀ նախագահն է գալիս, կլինեն հետաքրքիր հանդիպումներ, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն նոր ծրագրերի համար: Ակնկալում ենք նորաստեղծ կազմակերպությունների համար նոր հնարավորությունների բացահայտում, քանի որ Նյու Յուրքում բավականին զարգացած է ակսելերացիոն էկոհամակարգը, բավականաչափ մեծ քանակությամբ նոր ծրագրեր կան հատուկ նորաստեղծ ընկերությունների համար, և դրա համար նորաստեղծ շատ կազմակերպություններ են մասնակցում, նաև նոր ներդրումներ կարող ենք ունենալ՝ ընդլայնելու վենչուրային հիմնադրամի և նմանատիպ ծրագրերի գործունությունը»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը:
Խիստ լարվել են Բանդուրյան եղբայրների և տարիներ առաջ մահացած «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ «Կանևսկոյ Արմենի» եղբոր՝ Արտյոմ Հարությունյանի փոխհարաբերությունները: «Օրենքով գող» Արմեն Կանևսկոյի հետ Բանդուրյան եղբայրները դեռևս տարիներ առաջ շատ սերտ հարաբերություններ ունեին, ավելին, հանցաշխարհում համարվում էին հենց «Կանևսկոյի» կլանի անդամ:
«Ես շատ եմ սիրում հայերին: Մարդիկ են պատճառը, որ գալիս եմ Հայաստան, որովհետև նրանք բարի են ու հոգատար: Երբ դու կարիք ունես ինչ-որ մի բանի, նրանք ուզում են օգնել քեզ: Մարդիկ այստեղ շատ են տարբերվում ամերիկացիներից: Ինձ դուր է գալիս շփումը հայերի հետ, դուր են գալիս ընտանիքների ապրելաոճը, կենսակերպը, միմյանց նկատմամբ նրանց ջերմությունը»,- ասում է տիկին Ֆեսը, ով ապրում է Նյու Յորքում:
Ուսումնական տարին այս հաստատություններում մեկնարկեց բավականին քիչ թվով առաջին կուրսեցիներով, քանի որ դիմորդների մեծ մասը նախընտրել էր բարձրագույն կրթություն ստանալ մայրաքաղաքում:
Սարքը օգտակար կլինի այն բոլոր հիվանդների համար, ովքեր պատկանում են հատկապես անոթային խցանում ունեցողների խմբին, կամ էլ նրանց համար, ում մոտ առաջին ինֆարկտի ժամանակ բացակայել են ախտանիշները:
Ալավերդու ճոպանուղին կրկին կաշխատի: Թե կոնկրետ երբվանից, դեռևս հստակ չէ, սակայն հարցը շահագործող ընկերության ու քաղաքապետարանի ուշադրությունից դուրս չի մնացել։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքից կամավոր ՀՀ է վերադարձել և սեպտեմբերի 21-ին, ժամը 21.00-ին, Բագրատաշենի անցակետից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվել 1951 թ. ծնված Գագիկ Ղ.-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել սիրիական ճգնաժամի հետևանքով այսօր էլ դժվարին ու տագնապալի օրեր ապրող սիրիահայ համայնքի խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ հայկական բոլոր կառույցների ներգրավվածությանը, Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին հայրենիքում ցուցաբերվող աջակցությանն ու առաջիկա ծրագրերին:
Գեղարքունիքի մարզի Ծովակ գուղի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, փակել են Երեւան-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի հատվածը՝ ի պաշտպանություն գյուղի բնակիչներ հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյաննների, որոնց սեպտեմբերի 20-ին դաժանաբար ծեծի են ենթարկել:
ՀԿԵ-ից տեղեկացնում են, որ աճում է նաև տոմսերի ինտերնետ վաճառքի ցուցանիշները՝ հունիսի 15-ից վաճառվել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի 478 էլեկտրոնային տոմս, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2013-ի ցուցանիշները:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:
2014-ին, կառավարության 5-րդ հրատապ ծրագրով, Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից մոտ 350 մլն դրամ տրամադրվեց Գյումրու երեք՝ Շիրակացի, Պռոշյան եւ Գորկու փողոցների ասֆալտապատման համար:
Մեղադրողն ասաց, որ նախաքննական մարմնի, ինչպես նաև դատարանի վրա անօրինական ազդեցություններ չեն եղել և չէին էլ կարող լինել. «Ուղղակի ենթադրել, որ այդպիսիք եղել են, անհեթեթ է»: «Ես չեմ կարծում, որ պարոն Կոստանյանը և նախարարը կարող են դատավորի վրա ազդեցություն ունենալ: Չեմ կարծում: Դա ուղղակի հանելուկ է ու չգիտեմ՝ ինչ է»,- շարունակեց նա:
«Տարիներ շարունակ դասավանդել ենք անմխիթար պայմաններում: Փառք Աստծո, այսօրվա սերունդը լավ պայմաններում կուսանի»:
Ալավերդու Էնգելս թաղամասի սեփական տների հատվածը, որ էնգելսեցիները Սարի թաղ են կոչում, հենց սարի ճակատագրին է արժանացել: Քաղաքի թաղամասին հատուկ պայմաններն այստեղ բացակայում են:
«Ես կարծում եմ` գրականության մեջ հատկապես զգայական ֆոն ստեղծվեց ցանկությունների, հոխորտանքների ու անգամ հայհոյանքների մակարդակով: Դա առաջին փուլն էր, և հիմա մենք` որպես և՛ Հայաստան պետություն, և՛ սփյուռք, ավելի համահավաք և խելացի մոտեցում ենք ցուցաբերում: Իրավական այս գործընթացներն ավելի ճիշտ ուղի են: Ինձ թվում է` այստեղ ոչ թե հողերի պահանջատիրություն է, այլ նրանք պարտավոր են իրենց քաղաքացիների հանդեպ կատարած ոճրի համար պատասխան տալ: Այս հարցը պիտի անպայման քննարկվի»:
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները: