Սրտանոթային հիվանդությունների առաջացման յոթ պատճառ, որոնց մասին քիչ է հայտնի
Բոլորը գիտեն, որ ճարպոտ սնունդը, նստակյաց կենսակերպը եւ ծխելը կարող են սրտանոթային հիվանդությունների պատճառ դառնալ: MedikForum-ն գրում է, որ կան նաեւ այլ պատճառներ, որոնք այնքան էլ հայտնի չեն.
Արյան խումբ
Ըստ գիտնականների՝ երկրորդ, երրորդ եւ չորրորդ կարգի արյան խումբ ունեցողներն ավելի շատ են հակված սրտային հիվանդությունների, քան առաջին կարգի արյան խումբ ունեցողները: Ընդ որում՝ երկրորդ խմբի մոտ նման ռիսկն ավելանում է
5, երրորդ խմբի մոտ՝ 11, չորրորդ խմբի մոտ՝ 23 տոկոսով:
Գիշերային ապնոե
Աստիճանաբար ավելի նոր ապացույցներ են ի հայտ գալիս, որ գիշերային ապնոեն կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
Վաղ մենոպաուզա
Գիտնականները պարզել են, որ սրտի հիվանդությունների ռիսկը կարող է գրեթե կրկնակի մեծանալ վաղ՝ մինչեւ 46 տարեկանը մենոպաուզայի դեպքում:
Ճարպակալում՝ որովայնի շրջանում
Որովայնի շրջանում ճարպի կուտակումը նույնպես, ըստ մասնագետների, մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Հերթափոխով աշխատանքը
Գիշերային հերթափոխով աշխատող անձանց մոտ ինֆարկտի առաջացման ռիսկն ավելանում է 23%-ով:
Բռնություն՝ մանուկ հասակում
Մանուկ հասակում բռնության ենթարկված անձինք հետագայում ավելի հաճախ են բողոքում սրտից եւ արյան ճնշումից: Մանկական տրավման չի անհետանում, այն փոխակերպվում է սթրեսի:
Վիտամին D-ի ցածր մակարդակ
Սրտանոթային հիվանդությունների առաջացմանը կարող է նպաստել նաեւ վիտամին D -ի ցածր մակարդակը: