ԱՄՆ-ը Սիրիայում հարվածել է «Իսլամական պետության» դիրքերին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու նրա գործընկեր երկրներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող «Իսլամական պետություն» արմատական խմբավորման թիրախներին: Այս մասին հայտնել է Պենտագոնը:
Ընդգծվում է, որ դրանով իսկ զինյալների դեմ պայքարում բացվել է նոր՝ ավելի բարդ, ճակատ: Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին հաստատել է, որ ամերիկյան օդուժը Սիրիայում հարվածել է «Իսլամական պետության» դիրքերին՝ դրանում ներգրավելով կործանիչներ, ռմբակոծիչներ ու Tomahawk հրթիռներ: