Բաժիններ՝

Նոր հիմնանորոգված փողոցում անձրևաջրերի կուտակումներ կան

asparez.am-ը գրում է. 2014-ին, կառավարության 5-րդ հրատապ ծրագրով, Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից մոտ 350 մլն դրամ տրամադրվեց Գյումրու երեք՝ Շիրակացի, Պռոշյան եւ Գորկու փողոցների ասֆալտապատման համար: Այդ գումարից 78 մլն-ը ուղղվեց Գորկու փողոցի հիմնանորոգման համար:

Օգոստոսի վերջին «Դանիկոհ» ՍՊԸ-ն ավարտին հասցրեց Գորկու փողոցի՝ Մուսայելյան փողոցից Խաղաղության օղակ ձգվող հատվածի հիմնանորոգումը: Հիմնանորոգված փողոցի շահագործումից մոտ մեկ ամիս էլ չի անցել, բայց կատարված աշխատանքների թերությունները, կարծես թե, իրենց սպասեցնել չեն տալիս: 1-2 օր առաջ տեղացած անձրեւի հետքերը այս փողոցում դեռ նշմարվում են, փողոցի ողջ երկայնքով, որոշ հատվածներում կարելի է տեսնել կուտակված անձրեւաջրեր:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս