
«Սարի թաղ». անտեսված թաղամաս՝ բազմաթիվ խնդիրներով (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Ալավերդու Էնգելս թաղամասի սեփական տների հատվածը, որ էնգելսեցիները Սարի թաղ են կոչում, հենց սարի ճակատագրին է արժանացել: Քաղաքի թաղամասին հատուկ պայմաններն այստեղ բացակայում են: Ճանապարհը մարդատար մեքենաների համար գրեթե անանցանելի է, որոշ տներ քարաթափման ամենօրյա վտանգի տակ են: