
Թուրքիան ցանկացել է ունենալ միջուկային զենք. Die Welt

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ գերմանական հետախուզության կողմից Թուրքիային գաղտնալսելու պատճառներից մեկը եղել է այն, որ ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկացել է, որպեսզի Թուրքիան ունենա միջուկային զենք:
Այս մասին նշված է գերմանական Die Welt թերթում հրապարակված Հանս Ռյուհլեի հոդվածում, ով ավելի վաղ աշխատել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունում:
Նրա հաղորդմամբ՝ Անկարան ունեցել է ատոմային ռումբի ստեղծման գաղտնի նախագիծ, և դրա հետ կապված՝ նա լուրջ քանակությամբ ցենտրիֆուգներ է ստացել Պակիստանից:
Գերմանական հետախուզության կողմից Թուրքիային գաղտնալսելու պատճառների թվում նշվում են նաև օտարազգի ջիհադականները, թմրանյութերի մաքսանենգությունը, քուրդ զինյալները: