Չափարում աշխատատեղի կարիք ունեն

Եթե Չափարում որեւէ գործարան լինի, ապա գյուղը հանրապետության ամենաապահովներից կլիներ, մեզ հետ զրույցում նշել են մի քանի չափարցիներ։ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի վիճակը տարեցտարի բարելավվում է՝ շնորհիվ համագյուղացի բարերար Վարուժան Գրիգորյանի, ում ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել են մանկապարտեզի, գյուղապետարանի, ակումբի եւ բուժկետի շենքերը, իսկ վերջերս էլ բացվել է նորակառույց դպրոցը:

Ինչպես կայքի  հետ զրույցում նշեց արդեն թոշակառու ուսուցչուհի Իրինա Սաղյանը՝ վաղուց էին սպասում այդ ուրախալի օրվան:

«Տարիներ շարունակ դասավանդել ենք անմխիթար պայմաններում: Փառք Աստծո, այսօրվա սերունդը լավ պայմաններում կուսանի» , նշում է թոշակառու ուսուցչուհին:

chapar1

Չափարի դպրոցն այս տարի 54 աշակերտ ունի։ Չափարում գտնվում են, որ նորակառույց դպրոցի համար դա ցածր ցուցանիշ է, սակայն հուսով են, որ տարեցտարի գյուղ վերադարձող երիտասարդների շնորհիվ պատկերը կփոխվի: Այստեղ կատակով են նշում, որ Չափարի միակ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է։

«Ասենք, մի քանի հոգի աշխատում են դպրոցում, ուսուցչի ստացած աշխատավարձով տուն կպահվի՞»,- հարցնում է Ռոզա Արզումանյանն, ով եւս թոշակառու ուսուցչուհի է, եւ շարունակում. «Ինչը կփոխի այսօրվա պատկերը: Եթե գյուղում որեւէ գործարան բացեն՝ ամեն ինչ լավ կլինի: Թող այն լինի գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություն։ Մադիկ տասնյակ գլուխներով անասուններ ունեն, սակայն չեն կարողանում իրացնել: Շուկայից հեռու ենք»:

Ուսուցչուհին պատմում է նաեւ, որ գյուղի շուրջ բոլորը մրգատու ծառեր են, որոնցից ստացված բերքը նույնպես չի մշակվում։ «Եթե լիներ այդքան երազած աշխատատեղը՝ մրգերը չեն փչանա, եւ ոուսաստաններում ապրող երիտասարդները կվերդառնան գյուղ»,-համոզված է Ռոզա Արզումանյանը:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս