
Որ դեպքերում չի կարելի ճնշման դեղամիջոցներ օգտագործել
Ճնշման համար նախատեսված դեղամիջոցների կիրառումը ոչ կրիտիկական իրավիճակում կարող է վնասել առողջությանը: Այն մարդիկ, ովքեր ունեն թույլ հիպերտոնիա, խորհուրդ չի տրվում համապատասխան դեղամիջոցներ օգտագործել: Դրա փոխարեն նրանք պետք է փոխեն կենսակերպը: Մասնագետների խոսքով՝ բազմաթիվ փորձերն ապացուցել են, որ հիպերտոնիայի բուժման ընդհանուր ռազմավարությունը չի արդարացնում իրեն; Նրանց խոսքով, դեղամիջոցները բարձրացնում են կողմնակի բարդությունների ռիսկային գործոնը: Մեծահասակների 40%-ը ողջ աշխարհում հիպերտոնիկ է:
aroxj.am-ի փոխանցմամբ՝ հիպերտոնիայի ցածր մակարդակը նշանակում է, որ տվյալ մարդու մոտ սիրտ-անոթային, շաքարախտի կամ երիկամների հիվանդություններ չեն ախտորոշվել: Այս ամենից խուսափելու համար ավելի ակտիվ կենսակերպ վարեք: Հատկապես մեծահասակները առավոտյան պետք է կատարեն մի քանի վարժություններ /մարզանքներ/ և ամեն օր երեկոյան գոնե 30 րոպե զբոսնեն: Այս ամենը պետք է լինի կանոնավոր: