Բաժիններ՝

Հաստիքային կրճատումներից հաստատությունները խուսափել են

Ինչպես  asparez.am-ը հրապարակել էր, այս տարի Գյումրու որոշ պետական եւ ոչ պետական բարձրագույն կրթական հաստատություններում գրանցվել էր «ռեկորդ»: Հաստատություններում սահմանված տեղերի կեսից ավելին մնացել էր թափուր:

Ուսումնական տարին այս հաստատություններում մեկնարկեց բավականին քիչ թվով առաջին կուրսեցիներով, քանի որ դիմորդների մեծ մասը նախընտրել էր բարձրագույն կրթություն ստանալ մայրաքաղաքում:

Ընդունելության քննությունների 2-րդ փուլի արդյունքների ամփոփումից հետո արդեն պարզ էր, որ դասախոսների դրույքաչափերի եւ դասաժամերի կրճատումներն անխուսափելի են: Շրջանառվում էին նաեւ որոշ հաստիքների կրճատման մասին լուրեր, որոնք, սակայն պաշտոնական մակարդակով ոչ հերքվում, ոչ էլ հաստատվում էին:

Ֆինանսական միջոցները ճիշտ կառավարելու նպատակով հանրապետության բոլոր բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարները վերանայել են իրենց հաստիքացուցակները եւ դասաբաշխումներ կատարելիս` հաշվի առել ձեւավորված խմբերի թիվը: Սահմանված կարգով` դասախոսական անձնակազմի հետ կնքվել են աշխատանքային նոր պայմանագրեր:

«Մենք դասախոսական անձնակազմի հետ աշխատանքային նոր պայմանագիր ենք կնքել եւ չի եղել դասախոս, որի հետ պայմանագիր չի կնքվել. պարզապես եղել են դասաժամերի կրճատումներ, որն էլ պայմանավորված է ուսանողների թվի պակասով»,-մեզ հետ զրույցում նշեց ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը: Այս հաստատությունում եթե փոխտնօրենը նախկինում աշխատում էր մեկ, ապա այս ուսումնական տարվանից աշխատելու է կես դրույքով:

Դասաժամերի կրճատում եղել է նաեւ «Պրոգրես» համալսարանում: Տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանի փոխանցմամբ` իրենք եւս զերծ են մնացել հաստիքների կրճատումից:

Դրույքաչափերի, դասաժամերի, հաստիքների կրճատումներ չեն եղել Գյումրիում գործող Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում. այս մասին փոխանցում են ակադեմիայից:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս