
Անհայտ անձինք ծեծի են ենթարկել հորն ու որդուն. Գյուղացիները փակել են ճանապարհը. NEWS.am

NEWS.am-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գուղի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, փակել են Երեւան-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի հատվածը՝ ի պաշտպանություն գյուղի բնակիչներ հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյաննների, որոնց սեպտեմբերի 20-ին դաժանաբար ծեծի են ենթարկել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ծեծի պատճառը եղել է իրար ճանապարհ չզիջելը: Ծեծողները եղել են 3 հոգի՝ «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենայով:
Գյուղացիները պահանջում էին հայտնաբերել հանցագործությունը կատարածներին: Ծովակի գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ծեծի ենթարկված Հրավարդ Սարգսյանի վիճակը ծանր է, նա գտնվում է Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, իսկ որդին՝ Մանուկ Սարգսյանը, անչափահաս էր՝ 15 տարեկան:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: