Բաժիններ՝

ԵՄ-ը սեպտեմբերի 30-ին կարող է դիտարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայումը

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը սեպտեմբերի 30-ին կարող է սկսել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերանայումը: Այս մասին թերթին հայտնել են ԵՄ-ի կառույցներում նրա աղբյուրները: Համապատասխան որոշումն ընդունվելու է Բրյուսելում ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով:

Մինչ այդ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները պետք է զեկույց ներկայացնեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագրի կատարման մասին:

Զեկույցին ծանոթանալուց հետո մշտական ներկայացուցիչները պետք է որոշեն, թե ինչպես վարվեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պարագայում: Թերթի աղբյուրը չի բացառել, որ կարող է ընտրվել սահմանափակումներն աստիճանաբար վերացնելու տարբերակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930