Գարեգին Նուշիկյան. Աստծո կողմից որոշված չէ, որ որևէ կուսակցություն պետք է հավերժ կառավարի կամ չկառավարի

«Տեղյակ չեմ, թե այդ կետերը որքանով են կատարվել: Բայց կարող եմ ասել, որ ընդհանրապես կառավարությունն իր բնականոն աշխատանքով աշխատում է, իր գործունեությունը իրականացնում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝ խոսելով ոչ իշխանական ուժերի 12-կետանոց պահանջների և դրանց իրականացման համար տրված ժամկետների մասին:

Ըստ նրա՝ ընդդիմության իրավունքն է հրաժարականի կամ այլ պահանջներ դնել և հասնել դրանց իրականացմանը: Գ.Նուշիկյանի կարծիքով՝ Աստծո կողմից որոշված չէ, որ որևէ կուսակցություն պետք է հավերժ կառավարի կամ չկառավարի. «Ժողովուրդը ոնց կորոշի, այդպես էլ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս