
Վրաստանի դատախազությունը որոշել է արտաշիրմել Ժվանիայի աճյունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2005 թվականի փետրվարի 3-ին մահացած Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի ընտանիքը համաձայնվել է նրա դիակի արտաշիրմանը, եթե դա անհրաժեշտ է հետաքննության համար:
Այս մասին այսօր հայտարարել է հանգուցյալի եղբայր Գեորգի Ժվանիան, որի խոսքերով՝ իրենք ակտիվորեն համագործակցում են հետաքննության հետ:
Միևնույն ժամանակ Վրաստանի դատախազությունը որոշել է արտաշիրմել Ժվանիայի աճյունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է դատախազ Ռևազ Նադոյը, ով, սակայն, չի հայտնել, թե երբ կարող է իրականացվել դա: