Բաժիններ՝

Իրանի նախագահը հետաքրքրվել է Վրաստանի տնտեսական նախագծերով. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն պատմել է վրացական պատվիրակության իրանական այցի ժամանակ Իրանի նախագահի հետ հանդիպման մասին: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են բազմաթիվ կարևոր հարցեր:

Փանջիկիձեն ընդգծել է, որ հանդիպումը կայացել է իրանական կողմի խնդրանքով. «Հանդիպումը շատ հետաքրքրիր ու կարևոր էր: Իրանի նախագահը հիմնականում հետաքրքրվել է Վրաստանի տնտեսական նախագծերով: Նրան հետաքրքրել է նաև Վրաստանի գործառույթը՝ որպես տարանցիկ երկիր, և այդ պոտենցիալի օգտագործումն Իրանի հետ հաղորդակցության համար:

Ներկա փուլում չի պլանավորվում վարչապետի այցն Իրան: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերությունների հաստատմանը, ապա մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք հարևան բոլոր երկրների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930