Բաժիններ՝

Մինչև 2050 թվականը էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր կդառնա արևային էներգիան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արևային էներգիան աշխարհում էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր կդառնա մինչև 2050 թվականը: Այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (IAE) գործադիր տնօրեն Մարիա վան դեր Խուվենը:

Նա մանրամասնել է, որ դրա պատճառն անհրաժեշտ սարքավորումների գնանկումն է: Արևային էներգիայի մշակումը կտրուկ էժանանում է, վերջին տարիներին այն նվազել է մի քանի անգամ: Եթե 2008 թվականին մեկ վատտն արժենում էր 4 դոլար, ապա 2014 թվականին դա նվազել է մինչև 0.8 դոլարի:

Արևային էներգիայի օգտագործումը կարևորվում է նաև շրջակա միջավայրը չաղտոտելու պլանում, որով և այն գրավիչ է դառնում նաև մասնավոր սեկտորի համար: Փորձագետների հաշվարկով՝ արևային մարտկոցների համակարգերը մշակելու են էլեկտրաէներգիայի 16 տոկոսը, իսկ արևային ջերմաէլեկտրակայանները՝ 11 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս