Բուժում Գերմանիայում. Հեռակա օնկոլոգիական ախտորոշում
Մեր օրերում, ցավոք, գնալով ավելի տարածված է դառնում 20-րդ դարի «ժանտախտ» համարվող հիվանդությունը` քաղցկեղը: Քաղցկեղը Հայաստանում մահվան հիմնական պատճառներից մեկն է: Նման իրավիճակի պատճառը, թերևս, ուշ ախտորոշումն է, ինչու չէ, նաև, ոչ լիարժեք բուժման նշանակումը:
«Դոյչ Մեդ» ընկերությունն առաջարկում է նոր ծառայություն` «Հեռակա օնկոլոգիական ախտորոշում», որն իրենից ներկայացնում է օնկոլոգիական հիվանդության հետ կապված գերմանացի բժիշկների կարծիք: Այս մեթոդը լայն տարածում ունի նույնիսկ Եվրոպայում:
Հեռակա ախտորոշումն իրականացվում է Եվրոպայի օնկոլոգիական լավագույն կլինիկաներից մեկում` Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի Համալսարանական կլինիկային կից Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում:
Որպես Գերմանիայի ամենահայտնի և ամենաերաշխավորված քաղցկեղի կենտրոններից մեկը` Ֆրայբուրգի ուռուցքների կենսաբանության կենտրոնն անընդհատ ձգտում է բացահայտել քաղցկեղի կանխարգելման և վերահսկման առավել արդյունավետ մեթոդներ:
Հեռակա օնկոլոգիական ախտորոշման ծառայությունների փաթեթը ներառում է՝
• Բոլոր փաստաթղթերի թարգմանություն գերմաներեն
• Բոլոր փաստաթղթերի, հետազոտությունների /MRT, CT և այլն/ ուղարկում Գերմանիա
• Պայմանավորվածություն, գրանցում բժիշկների մոտ
• Գործընթացի ժամանակ կապի ապահովում հիվանդի և հիվանդանոցի միջև` լրացուցիչպարզաբանումների, նոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում
• Կլինիկայի կողմից պաշտոնական եզրակացության, անհրաժեշտության դեպքում նաև քիմիոթերապիայի սխեմայի տրամադրում գերմաներեն, հայերեն լեզուներով
Դոյչ Մեդ
Ձեր կողքին` հանուն Ձեր առողջության
Հասցե` Կողբացու 42
Հեռ.` 060-640707, 091-640707