
Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համատեղ հաջորդ զորավարժությունները կանցկացվեն 2015 թվականին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին ավարտվել է Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները, որոնք Ադրբեջանի տարածքում տևել են 10 օր: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Զորավարժություններից հետո թուրքական ու ադրբեջանական կողմերն ամփոփել են դրանց արդյունքները: Հայտարարվել է, որ երկու երկրների ռազմաօդային ուժերի հերթական համատեղ զորավարժություններն անցկացվելու են 2015 թվականի մարտին, Թուրքիայում: