ԱՄՆ-ն աշխատանքային վիզայի հարցում մերժել է Սաակաշվիլուն. մամուլ

Վրացական «Ալիա» թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն աշխատանքային վիզայի հարցում մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն: Այս մասին հայտնել է Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության թբիլիսյան գլխավոր գրասենյակը:

Թերթն ընդգծում է, որ այդ մերժումը խուճապային տրամադրություններ է առաջացրել կուսակցության շարքերում, և որ ամերիկյան քաղաքական էլիտան հիասթափեցրել է Սաակաշվիլուն, ով փաստացիորեն զրկվել է Սպիտակ տան աջակցությունից: Թերթն ընդգծում է, որ ԱՄՆ-ում աշխատանքային վիզա չստանալու դեպքում Սաակաշվիլին չի կարող հույսեր կապել այդ երկրում քաղաքական ապաստան ստանալու հետ:

Սաակաշվիլին սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում հայտարարել էր, որ իր փաստաթղթերը ներկայացրել է ամերիկյան աշխատանքային վիզա ստանալու համար, իր զբոսաշրջային կարգավիճակը դրանով փոխելու համար: Սաակաշվիլին հուսով է վերստին դասախոսություններ կարդալ Թաֆթսի հեղինակավոր համալսարանում:

Տեսանյութեր

Լրահոս