Բաժիններ՝

Վրաստանի նախագահն ու վարչապետն այժմ էլ կարող են վիճարկել Դավոսի ֆորումին մասնակցելը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ինքնուրույն է որոշումներ ընդունում այս կամ այն միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի խորհրդական Գեորգի Աբաշիշվիլին՝ մեկնաբանելով Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին  World Economic Forum, WEF) ստացած հրավերը:

Աբաշիշվիլին նախօրեին լրագրողներին հայտնել էր, որ WEF-ի նախագահ Կլաուս Շվաբը Ստամբուլում հանդիպել է Մարգվելաշվիլու հետ և նան հրավիրել է Դավոսում կայանալիք ֆորումին: 

Միևնույն ժամանակ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Դավոսի ֆորումին մասնակցելու հրավերը ստացել է դեռևս մայիսի 14-ին, և որ վրացական կողմն արդեն իսկ հաստատել է նրա մասնակցությունը:

Սրանից առաջ Վրաստանի նախագահն ու վարչապետը վիճարկում էին, թե ով է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանում գլխավորելու վրացական պատվիրակութունը: Այն ի վերջո ավարտվեց հօգուտ վարչապետի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս