Սեւազգեստ կինն այժմ վարձով է ապրում, իսկ մահացած որդու զավակն ու կինը ստիպված են եղել այլ կացարան գտնել: Գայանեի տունը ապօրինի գործարքի արդյունքում անցել է Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանին, ումից տուժած մեկ այլ ընտանիքի մասին մենք արդեն գրել ենք:
Վստահ ենք, որ ՄԻՊ-ի բարձր պաշտոնին հարիր չէ մասնագիտական դաշտից դուրս էմոցիոնալ և ջղաձիգ հայտարարությունների գործելաոճը: Դրական արդյունքների դեպքում հասարակությունը առանց նման հայտարարությունների էլ կտեսնի և կգնահատի արված աշխատանքը:
Երբ լավ է եղել Վրաստանի համար, լավ է եղել նաև Հայաստանի համար և ընդհակառակը, երբ վատ է եղել Վրաստանի համար, վատ է եղել նաև Հայաստանի համար:
առավարության դիմաց մի շարք տոնավաճառներում աշխատող ձեռնարկատերերի բողոքի ցույցին աջակցելու էին եկել նաեւ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ: Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում էին ընդդեմ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնելիք օրենքի: Համաձայն դրա՝ շրջանառության հարկը 3%-ից դառնում է 1%, փոխարենը՝ տնտեսվարողները պարտավորվում են վաճառվող ապրանքի մասին պարբերաբար փաստաթղթային տվյալներ ներկայացնել ֆինանսների նախարարությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Դատավորին չեն համոզել ո՛չ պաշտպանող կողմի փաստարկները, ո՛չ էլ այն, որ այսօր լրանում է գործարարի 66-ամյակը:
Աշնան համար ոչ այնքան բնորոշ եղանակային պայմանները տխուր փաստի առաջ են կանգնեցրել դսեղեցիներին: Վերջին օրերի կարկտահարության հետևանքով ոչ միայն բերքն է վնասվել, այլև՝ տանիքները:
Խաջիմբայի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվել Ռուսաստանի, Մերձդնեստրի, Նիկարագուայի, ԼՂՀ-ի, Հարավային Օսիայի պատվիրակությունները:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» hրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի նախագիծը: Պայմանագրի նախագիծը հրապարակվում է առաջին անգամ: Հրապարակվել են նաև Պայմանագրի հավելվածները:
Օլանդն ընդգծել է, որ Սիրիայում Ֆրանսիայի գործողությունները սահմանափակվում են միայն Սիրիական ազատ բանակին ու սիրիական ընդդիմությանն օգնելով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, որ շինաշխատանքներում հայկական ցեմենտն օգտագործելու նպատակով է ներմուծումն արգելվել: «Ճիշտ եք անում, տեղական արտադրողին եք պաշտպանում»,- անմիջապես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումայնը:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ շինոլորտում կիրառվող նորմատիվային փաստաթղթեր կան, որ «Խրուշչովի ժամանակից վերանայված չեն» և նման նորմատիվներով աշխատելը ռիսկային է. «ՎՊ-ն պատրաստակամ է օգնելու վերանայել դրանք»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ երկօրյա այցով ժամանել է Մոլդովա:
Սոցիոլոգը նշեց, որ, ըստ հարցվածների 72%-ի՝ խնդիրների լուծողներն են համարվում Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը. «Ազատական շուկա նշանակում է, որ դու կարողանաս գործ դնես, քո ընտանիքը պահես, քո պետությանը ապահովես քո հարկերով: Մեզ մոտ դեռ սովետական մեթալիտետն է՝ թող աշխատանք տան, մենք աշխատենք, ինքը նախագահն է, վարչապետն է, թող ինքը մտածի: Այսինքն՝ անձնական խնդիրները, անձնական ակտիվությունը բավականին համեստ է: Մեր այս տվյալներով՝ միայն ընտանիքների 17 %-ն է իր ճակատագիրն իր ուժերով տնօրինում»,- պարզաբանեց Ադիբեկյանը:
Այս մասին հայտարարել է Աջարիայի կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն:
Սակայն դատախազն անսպասելիորեն միջնորդեց դատաքննությունը վերսկսել և Վազգեն Խաչիկյանին և ևս երեք ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխել:
ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասորն իր ադրբեջանական այցի արդյունքներով երեկ երեկոյան մամլո ասուլիս է տվել:
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ժպտալով միայն ասաց՝ «շնորհավորեք» և կրկին փութկոտ քայլերով հեռացավ:
Սյունիքում վերջին օրերին ենթադրում էին, որ Սուրիկ Խաչատրյանը կնշանակվի մարզպետի պաշտոնում, բայց իրենց կանխատեսումը համարում էին 50 տոկոսանոց։
ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո շենքի մուտքի մոտ Ս. Խաչատրյանին նախ դիմել եմ մի խումբ երիտասարդներ, ովքեր շնորհավորել են վերանշանակման կապակցությամբ:
«Այսինքն՝ այստեղ էլ մենք Սուրիկ Խաչատրյանի հետ կապված տեսնում ենք լուրջ խնդիր ու նաև տեսնում ենք, որ այդ ուղղությամբ քննություն չի տարվել: Այն նյութերը, որոնք քննիչների մոտ կասկածներ պետք է առաջացնեին և այդ ուղղությամբ խորացված քննություն կատարելու տեղիք տային, կամ չեն նկատվել, կամ լղոզվել են շատ անհամոզիչ հակափաստարկների միջոցով»:
«Էդ ո՞ւմ հորողբոր տղերքն են»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ շինարարության ոլորտում արձանագրված խախտումների հետ կապված հարցրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ խոսելով շինարարությունը վերահսկող մարմինների մասին:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 զոհ, 3 տուժած:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամագրվելու, ենթադրվող խոչընդոտների և դրանց հաղթահարման մասին, ասաց, որ ՀՀ-ի համար ձեռնտու է միանալ ԵՏՄ-ին թե՛ տնտեսական , թե՛ քաղաքական առումներով:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին ժամանել է Աբխազիայի Հանրապետություն` մասնակցելու նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցի քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ հատվածի քննարկման ժամանակ հարցերին պատասխանելու համար հրավիրեց Քաղշիննախարարության ԾԻԳ-ի պետ Հրայր Սարգսյանը, որը, մոտենալով բարձրախոսին, անմիջապես հայտարարեց, թե պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից և նախորդ ժամանակաշրջանում կատարվածից տեղյակ չէ:
«Եթե ձեզ չի հետաքրքրում դա, ես կփորձեմ հանրությանն այլ կերպ ներկայացնել այն հարցադրումները, որոնք մենք այսօր կառավարության նիստի ընթացքում քննարկել ենք, որովհետև, սիրելի գործընկերներ, այն, ինչ մենք փորձում ենք այստեղ անել, դա անում ենք հանրության համար, և լրագրողները, և մամուլի միջոցները կարևորագույն գործիքներ են, որպեսզի կառավարության խոսքը հասցնեն հանրությանը»:
«Ինչ ասեմ, սա բոլորիս ամոթն է՝ եւ իմ, եւ Արտակի, եւ մեր հարազատների, եւ ձեր՝ լրագրողական ամբողջ աշխարհի եւ նաեւ բոլոր հայերի… որ նրան նորից նշանակում են: Ես չգիտեմ էլ ինչ քայլեր կձեռնարկեմ, ես սպասում եմ դատաքննության ավարտին, չնայած հիմա ընդհանրապես ոչ մի հույս չունեմ…»:
«Տպավորություն է, որ այն, ինչ բացասական է, շատ ակտիվ ակցենտ է դրվում, իսկ ինչ դրական է, շատ թեթև է նշվում»: Ըստ նրա՝ վրադիր ծախսերը երբեմն այլ նպատակ ունեն, մասնավորապես՝ շատ դեպքերում գնային խնդիրներ կան, որ այդ ծախսերի հաշվին լրացնում են: