
«Սուրիկ Խաչատրյանին հարցրեք՝ նույն ջուրը ինչպես է երկրորդ անգամ մտնում». Ա1+

Սյունիքում վերջին օրերին ենթադրում էին, որ Սուրիկ Խաչատրյանը կնշանակվի մարզպետի պաշտոնում, բայց իրենց կանխատեսումը համարում էին 50 տոկոսանոց։
« Կառավարության կողմից Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ընդունելի չէ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը։ Ըստ նրա՝ այդ նշանակումը ընդունելի չէ նաեւ «իր շրջապատի նորմալ մարդկանց համար»։
Պարոն Սաֆարյանը հայտնի ճշմարտությունն է հիշեցնում, թե նույն ջուրը երկու անգամ չեն մտնում։ Բայց ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանը մտնում՝ այդ նա չի հասկանում։ Խորհուրդ է տալիս հարցնել Սուրիկ Խաչատրյանին։ Նաեւ նրանից է խորհուրդ տալիս, իմանալ՝ ինչ ծառայություններ է մատուցել իշխանություններին, որ հայտնի սկանդալից մեկ տարի անց կրկին նշանակվեց նույն պաշտոնում։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: