Բաժիններ՝

«Հովիկի բաղձանքը կատարվեց. ինչ ասեմ, սա բոլորիս ամոթն է…». Է. Բուդաղյան. ԳԱԼԱ

Էմիլ Բուդաղյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի նշանակմանը Սյունիքի մարզպետի պաշտոնում ասել է.

«Բանն այն է, որ իմ որդին այս իշխանությունների զինվորը չի, ինքը էս երկրի իսկական զինվորն է, էշխանությունները գնալու են, երկիրը մնալու է, իսկ ինքը երկրի հավատարիմ զինվորն է…»:

Անդրադառնալով Ս. Խաչատրյանին մարզպետ նշանակման փաստին՝ Էմիլ Բուդաղյանն ասաց, թե Հովիկ Աբրահամյանի բաղձանքը կատարվեց, ըստ նրա՝ տեղեկություններ կային, որ Հ. Աբրահամյանը դեռ մի քանի ամիս առաջ ցանկություն ուներ Ս. Խաչատրյանին մարզպետ նշանակելու:

«Ինչ ասեմ, սա բոլորիս ամոթն է՝ եւ իմ, եւ Արտակի, եւ մեր հարազատների, եւ ձեր՝ լրագրողական ամբողջ աշխարհի եւ նաեւ բոլոր հայերի… որ նրան նորից նշանակում են: Ես չգիտեմ էլ ինչ քայլեր կձեռնարկեմ, ես սպասում եմ դատաքննության ավարտին, չնայած հիմա ընդհանրապես ոչ մի հույս չունեմ…»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս