Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով
Ռուսաստանը համբերատար կշարունակի վարել աշխատանքային շփումները Եվրամիության հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ խողովակներով աշխատանք կտարվի ի պատասխան Ուկրաինայի շուրջ բանակցությունների հետ կապված ԵՄ-ի ազդակների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք համբերատար կերպով կշարունակենք մեր աշխատանքային շփումը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը «Վեստի»-ին տված մեկնաբանությունում։

