
Աջարիայում անբարենպաստ եղանակի պատճառով հոսանքազրկվել է ավելի քան 5000 բաժանորդ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աջարիայում հոսանքազրկվել է ավելի քան 5000 բաժանորդ, ինչի պատճառը շաբաթվա սկզբից չդադարող տեղատարափ անձրևներն են ու ուժգին քամին:
Բաթումում հոսանքազրկված բաժանորդների թիվը հասել է 640-ի, Խելվաչաուրիում՝ 700-ի, Կոբուլետիում՝ մինչև 3000-ի, Վերին Աջարիայում՝ 740-ի: Այս մասին հայտարարել է Աջարիայի կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն: Նրա խոսքերով՝ արդեն իսկ ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
Հոսանքազրկումից բացի, բնական աղետը խնդիրներ է ստեղծել ջրամատակարարման հարցում: Մոբլիզացվել են համապատասխան բոլոր ծառայությունները: Սրանից առաջ Աջարիայի մի շարք շրջաններում կազմակերպվել է մի շարք ընտանիքների տարհանում: