Վարդան Այվազյանի հորդորը Նարեկ Սարգսյանին. Եթե մեկին աշխատանքի եք վերցնում, պարտավորություն վերցրեք, որ նախորդի աշխատանքի համար պատասխանատվություն է կրելու

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի  2013թ. զեկույցի քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ հատվածի քննարկման ժամանակ հարցերին պատասխանելու համար հրավիրեց Քաղշիննախարարության ԾԻԳ-ի պետ Հրայր Սարգսյանը, որը, մոտենալով բարձրախոսին, անմիջապես հայտարարեց, թե պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից և նախորդ ժամանակաշրջանում կատարվածից տեղյակ չէ:

ԱԺ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դիմեց նախարար Նարեկ Սարգսյանին. «Ես Ձեզ մաղթում եմ երկար պաշտոնավարում, բայց մի խորհուրդ՝ եթե մեկին աշխատանքի եք վերցնում, պարտավորություն վերցրեք, որ նախորդի աշխատանքի համար պատասխանատվություն է կրելու: Այլապես մի վերցրեք աշխատանքի»: Հակառակ դեպքում, ըստ Այվազյանի, ստացվում է, որ 3 ամիսը մեկ կարող է մարդ փոխվել և ոչ մեկ պատասխանատվություն չի կրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930