
Վարդան Այվազյանի ակնարկը ԲՀԿ-ական պատգամավորին. «Ես հասկանում եմ ԲՀԿ ոգևորությունը»

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ շահերի պաշտպանության ուշագավ խոսակցություն տեղի ունեցավ: Ճանապարհաշինության ոլորտում բացահայտումները ներկայացնելիս նշվեց, որ արգելվել է արտասահմանից ցեմենտ ներկրել: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, որ շինաշխատանքներում հայկական ցեմենտն օգտագործելու նպատակով է ներմուծումն արգելվել:
«Ճիշտ եք անում, տեղական արտադրողին եք պաշտպանում»,- անմիջապես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումայնը:
«Ես հասկանում եմ ԲՀԿ ոգևորությունը՝ «ճիշտ եք անում»,- իր հերթին նկատեց հանձնաժղովի նախագահ Վարդան Այվազյանը՝ այդպիսով ակնարկելով, որ խոսքը գնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատանող «Արարատցեմենտ» գործարանից իրականացվող գնումների մասին: