Իրակլի Գարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Բարաք Օբամայի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վերջինիս խոսքերով՝ Գարիբաշվիլին ԱՄՆ նախագահի հետ զրուցելու հնարավորություն է ստացել Բարաք Օբամայի անունից կազմակերպված ընդունելության ժամանակ:

Փանջիկիձեն ընդգծել է, որ դա եղել է սովորական հանդիպում, որին ներկա են գտնվել ավելի քան 200 երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ.

«Այսինքն, դա չի եղել երկկողմ հանդիպում՝ չնայած նրան, որ վարչապետը հնարավորություն է ստացել մի որոշ ժամանակ զրուցել ԱՄՆ նախագահի հետ: Նրանք զրուցել են ընդհանուր թեմաների ու Վրաստանում ընթացող գործընթացների մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930