
Քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել ՀԱԿ-ի ակտիվիստին. ilur.am

ilur.am-ի փոխանցմամբ՝ այսօր Կառավարության դիմաց մի շարք տոնավաճառներում աշխատող ձեռնարկատերերի բողոքի ցույցին աջակցելու էին եկել նաեւ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ: Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում էին ընդդեմ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնելիք օրենքի: Համաձայն դրա՝ շրջանառության հարկը 3%-ից դառնում է 1%, փոխարենը՝ տնտեսվարողները պարտավորվում են վաճառվող ապրանքի մասին պարբերաբար փաստաթղթային տվյալներ ներկայացնել ֆինանսների նախարարությանը:
Ակցիայի ավարտից հետո քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին եւ բերման ենթարկել նրան` ասելով, որ տանում են Կենտրոնի ոստիկանություն: Դեպքի մանրամասները դեռեւս հայտնի չեն: