Բաժիններ՝

Սուխումում տեղի է ունեցել Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի ընտրված նախագահ Ռաուլ Խաջիմբան այսօր երդում է տվել: Նրա երդմնակալությունն անցկացվել է կառավարության մեծ սրահում, դրան ներկա են եղել Գերագույն դատարանի անդամները:

Խաջիմբան հավատարմության երդում է տվել ժողովրդին ու պետությանը, ինչից հետո նրան հանձնել են իշխանության ազգային ատրիբուտները: Աբխազիայի խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբան հայտարարել է, որ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվել Ռուսաստանի, Մերձդնեստրի, Նիկարագուայի, ԼՂՀ-ի, Հարավային Օսիայի պատվիրակությունները:

Խաջիմբան օգոստոսի 24-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով հավաքել է քվեների 50.6 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930