Վազգեն Խաչիկյանի մեղադրանքը փոխվեց, բնակարանի վրա դրված կալանքն էլ հանվեց. yerkir.am
yerkir.am-ի փոխանցմամբ՝ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սպասվում էր, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատախազը կհրապարակի մեղադրական ճառը:
Սակայն դատախազն անսպասելիորեն միջնորդեց դատաքննությունը վերսկսել և Վազգեն Խաչիկյանին և ևս երեք ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխել:
Նա առաջարկեց ամբաստանյալներ , սոցապահովության ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանին, ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին, Վճարումներ ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանին, սոցապահովության Շենգավիթի տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանին ՀՀ ՔՕ 314-րդ –րդ հոդվածով(պաշտոնեական կեղծիք կատարելը) առաջադրված մեղադրանքը փոփոխել ՀՀ ՔՕ 38 -314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը) հատկանիշներով:
Ըստ դատախազի` թեև դատաքննության ընթացքում հիմնավորվել էր նրանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը, սակայն չէր հստակեցվել 4 ամբաստանյալների կոնկրետ դերը այդ հանցանքը կատարելու մեջ: Նշենք, որ Խաչիկյանը դատաքննության սկզբից հայտարարել էր, որ իր համար անհասկանալի է առաջադրված մեղադրանքը:
Մանրամասներն այստեղ՝