Բաժիններ՝

Մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

Ինչպես տեղեկացրել էինք,  այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 զոհ, 3 տուժած:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 13 VV 991 (վարորդ՝ 1960 թ. ծնված Ս. Խ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 99 TM 899 պետհամարանիշերով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Հ.) ավտոմեքենաները և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1960 թ. ծնված Մ. Ղ.-ը, 1969 թ. ծնված Ն. և 1978 թ. ծնված Ա. Ա.-ները մահացել են, իսկ 1960 թ. ծնված Ս. Ս.-ը, վարորդ Ս. Խ.-ը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն. Հ.-ը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ:

Բժիշկները Ս. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ս. Խ.-ինը և Ն. Հ.-ինը՝ միջին ծանրության:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս