ԱԺ այս նստաշպրջանում ընդունած 136 օրենքներից միայն 7-ն է եղել խորհրդարանի նախաձեռնությանը:
Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն սեպտեմբերի 7-ին Facebook-ի իր էջում գրել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Նորվեգիայից ու Իտալիայից զենք մատակարարելու մասին:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 06.10-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ռեստորանային համալիրին հարակից կամրջի հենասյանը:
Արմեն Մուրադյանը կարևորեց նաև բժշկական փաստաթղթերի լրացման չափորոշիչների ստեղծումը և դրանց կիրառումը: Շեշտեց, որ անհրաժեշտ է մշակել ինստիտուցիոնալ մոտեցումներ` չանդրադառնալով առանձին դեպքերի, որոնք իրավական դաշտում են: Նախարարը հանձնարարեց Առողջապահության ազգային ինստիտուտին` զբաղվել վերը նշված բոլոր հարցերով։
Այս մասին Բաքվում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը:
Այս մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո:
Այսօր` սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները դրսևորում են իրենց համերաշխությունը և աշխարհին ցուցադրում իրենց միասնությունը:
Հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանի քույրը սեպտեմբերի 4-ին եղբոր անհետացման մասին ոստիկանությունում հաղորդում է տվել, և Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Միայն ԱՄՆ-ն է ունակ համախմբել ՆԱՏՕ-ին:
Այս մասին հայտնում է իսրայելական «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը:
Նախկին տնօրենի` առողջական խնդիրների պատճառով աշխատանքից ազատվելուց հետո փոխտնօրեն Հերմինե Դավթյանը ԿԳ նախարարի հրամանով ստանձնեց տնօրենի պարտականությունները:
«Էսօր Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, որ գոհ ըլնի գործող Սահմանադրությունից: Դուրս եկեք փողոց, ցանկացածին հարցրեք, կասի` էս երկիրը երկիր չի»,- ասաց Մանվել Բադեյանը:
Այսօր ԱԺ նիստում ծիծաղաշարժ դեպք գրանցվեց «Բնապահպանական վերահսկողության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, որը բորբոքել էր ոչ իշխանական պատգամավորների կրքերը:
Դա վերջին շրջանում եկեղեցում անցկացված հինգերորդ պատարագն է:
Սեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ: Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն:
Ասանժի խոսքերով՝ Թուրքիայում ներկայումս արգելափակված է ավելի քան 51.000 կայք, և բացի այդ, կառավարության կոռումպացվածության մասին արտահայտվող մարդկանց լռեցնելու համար արգելափակվել են YouTube-ն ու Twitter-ը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն։
Շաբաթ օրը երեկոյան հերթական միջադեպն է գրանցվել երևանյան գիշերային ակումբներից մեկում, այս անգամ` «Սկարլետ»-ում:
Դա կլինի ոչ միայն Ղազախստան, այլև ընդհանրապես ողջ Կենտրոնական Ասիա Ռոուհանիի առաջին այցը:
Հետագա խորհրդակցությունների համար մոտ ժամանակներս Երևան և Բաքու կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ՀՀ կառավարությունն Ազգային Ժողովի այսօր սկսված նստաշրջանին հրատապ ձևով ներկայացրել է «Բնապահպանական վերահսկողության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ինչը հարուցել է ընդդիմադիր պատգամավորների վրդովմունքը:
«Մաքսային միությունը, որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալ 2015 թ. հունվարի 1-ին: Նշանակում է` Մաքսային միություն, որպես այդպիսին, այլևս չկա, կա Եվրասիական տնտեսական միություն, որին Հայաստանն անդամակցում է լիիրավ անդամի կարգավիճակով: Դա ենթադրում է, որ յուրաքանչյուր երկրից պարիտետային հիմքերով պիտի ներկայացված լինեն երեքական նախարարներ, բայց քանի որ բուն գործընթացը սկսվելու է 2016 թ., անիմաստ է Հայաստանի ներգրավումը մինչև 2016 թ.: Սա հարց է, որ բարձրացրել են ինչ-որ մարդիկ, երևի Ղազախստանը, բայց լուծումը հետևյալն է` ոչ, Հայաստանը լիիրավ մասնակցելու է հենց առաջին օրվանից»,- նշեց Մանվել Բադեյանը:
Եզդի համայնքը դիմել է ՀՀ Ազգային ժողով՝ աջակցություն ստանալու ակնկալիքով: Այս մասին այսօր ԱԺ նիստում տեղեկացրեց, փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ի՞նչ թանկացումներ են սպասվում Մաքսային միություն մտնելուց հետո, Գ.Եղիազարյանը պատասխանեց. «Մեր կյանքն այսպես, թե այնպես թանկանում է, ու այդ գործընթացը ոչ մի կապ չունի Մաքսային միության հետ: Ո՞վ ասեց, որ այսօր հենց այնպես, ի վնաս Հայաստանի՝ կվերցնեն ու կգնան Մաքսային միություն: Այդպիսի բան գոյություն չունի: Ինչ է, իրենցից ձե՞ռք են քաշել, առանց այն էլ ճահիճի մեջ են: Մաքսային միությունը միայն օգուտ է բերելու»:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչը կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:
«Քանի որ նրանք, կարելի է ասել, օրեցօր իրենց հզորությունները մեծացնում են, արդեն Որոտանի ջուրն իրենց այլևս չի բավարարում, նրանք գետի առջև կառուցված ջրամբարն ուզում են օգտագործել որպես ջրային աղբյուր՝ ծրագիրն ընդլայնելու համար: Իրենք ուզում են ավելի մեծ քանակությամբ հանքաքար մշակել, հետևաբար ավելի շատ ջուր է պետք: Ըստ ինձ հասած տեղեկությունների` յուրաքանչյուր 1 խ/մ ջրի համար վճարում են 0,5 դրամ: Կա տեսակետ, որ դա էլ չի վճարվում»:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ բանակցություններն այդ միության հետ ընթանում են բնական հունով. «Շատ շուտով բանակցությունների արդյունքները կլինեն: Մենք չենք հայտարարել, թե միանում ենք ԵՏՄ-ին ԼՂ-ի հետ միասին։Այն խոչընդոտ չի կարող լինել»։
«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ սա իշխանությունների հաշվեհարդարն էր այն անձանց նկատմամբ, ովքեր, իրենց օրինական շահերից ելնելով, փորձում էին իրենց իրավունքներն ու գաղափարը տեղ հասցնել: Սարքեցին սադրանք, անձանց ներկայացրին որպես խուլիգաններ և այսօր էլ արդեն տեսաք՝ ինչպիսի դաժան միջնորդություն ներկայացվեց: Նույնիսկ անչափահաս երեխայի մասով՝ Շանթի որդու հետ կապված… Ինձ համար շատ անսպասելի էր, երբ 15 տարեկան երեխայի հետ կապված այդպիսի պատվեր էր իջեցվել՝ նրա մասով ազատազրկման միջնորդություն ներկայացնել դատարան, երբ երեխայի 15 տարին նոր էր լրացել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԱԺ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: