Բաժիններ՝

Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ, իսկ ազոտի երկօքսիդի պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ծծմբի երկօքսիդի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի արձանագրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30