Ուկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջը․ The Telegraph
Ուկրաինան պատրաստվում է ամբողջությամբ ոչնչացնել Ղրիմի կամրջի՝ դեռևս կանգուն մնացած հատվածը։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը՝ հղում անելով ռազմական շրջանակների իր աղբյուրին։
Պարբերականի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զինվորականներին հանձնարարել է ամբողջությամբ ոչնչացնել կամրջի մնացած հատվածը։
Նոյեմբերի 18-ին իրականացված գործողությունը բաղկացած է եղել յոթ փուլից և ներառել 11 տեսակի սպառազինության կիրառում։
Սկզբում ուկրաինական ուժերը թուլացրել են կամրջի շրջակայքում ռուսական պաշտպանությունը, ապա հարվածներ հասցրել հենց կամրջի կառույցին։
«Նեպտուն» հրթիռային բրիգադը հարձակմանը միացել է առաջին հարվածներից հետո, իսկ հաջորդ գիշեր կրկնել է հրթիռակոծությունը՝ երկաթուղային հատվածը վնասելու նպատակով։
The Telegraph-ի գնահատմամբ՝ կամրջի ամբողջական ոչնչացումը Կիևի համար լուրջ քաղաքական հաղթանակ կլիներ և ավելի կբարդացներ Ռուսաստանի համար օկուպացված Ղրիմի ու Ուկրաինայի հարավում տեղակայված զորքերի մատակարարումը։

