Է.Շարմազանովը՝ դիմելով Տաճատ Վարդապետյանին, ասաց՝ «Պարոն Փոստանջյան…» ու անմիջապես բռնեց գլուխը, ներողություն խնդրեց ու ծիծաղեց

Այսօր ԱԺ նիստում ծիծաղաշարժ դեպք գրանցվեց «Բնապահպանական վերահսկողության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, որը բորբոքել էր ոչ իշխանական պատգամավորների կրքերը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ելույթի իրավունք տրամադրեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, բայց մինչ պատգամավորը կմոտենար խոսափողին, նա փորձեց պարզել, թե Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովում ինչ քվեարկություն է եղել օրինագծի հետ կապված: Դիմելով հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանին, Է.Շարմազանովը շփոթվեց և ասաց՝ «Պարոն Փոստանջյան…» ու անմիջապես բռնեց գլուխը, ներողություն խնդրեց ու ծիծաղեց:

«Ինչ-որ շատ բարձր տրամադրություն ունեք»,- նկատեց Լ.Սարգսյանը:

Վարդապետյանից լսելով իր սպասած պատասխանը՝ «հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել», Շարմազանովը դիմեց ոչ իշխանական ուժերին ու ասաց. «Վարդապետյանն արձանագրում է, որ Ձեր խմբակցության երբեմնի նախագահը (Գ.Խ. Զարուհի Փոստանջյանը) կողմ է քվեարկել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930