Միայն ուժեղ ՆԱՏՕ-ն է ունակ կանգնեցնել Պուտինին. Մադլեն Օլբրայթ
Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն իր հոդվածում գրել է, որ միայն ուժեղ ՆԱՏՕ-ն է ունակ կանգնեցնել Պուտինին, և որ միայն ԱՄՆ-ն է ունակ համախմբել ՆԱՏՕ-ին:
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է 1949 թվականին՝ ԽՍՀՄ-ին դիմակայելու համար, և երբ 1991 թվականին ԽՍՀՄ-ը փլուզվել է, ՆԱՏՕ-ն սկսել է ընդլայնվել: Օլբրայթը կարծում է, որ, առանց ՆԱՏՕ-ի ընդլայնման, բարդ կլիներ ԵՄ-ի ընդլայնումը, և Կենտրոնական Եվրոպան կլիներ ավելի պակաս անվտանգ ու բարգավաճող:
Օլբրայթի խոսքերով՝ այդ ընթացքում փոխվել է նաև Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի մոտեցումը. «Երբ ես պետքարտուղար էի, մենք աջակցեցինք «ՆԱՏՕ-Ռուսաստան փոխհարաբերությունների մասին հիմնարար ակտը», և ես անձամբ նախագահ Բորիս Ելցինին ասացի, որ եթե դուք ցանկություն հայտնեք ու կատարեք անհրաժեշտ պայմանները, ապա մենք կարող են ձեզ ընդունել դաշինքի կազմում: Դժբախտաբար նախագահ Վլադիմիր Պուտինն այլ ուղի է ընտրել»: