Բաժիններ՝

Ռուսաստանում փախստականի կարգավիճակ է հատկացվել Ուկրաինայի 105.000 քաղաքացու

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում փախստականի կարգավիճակ է հատկացվել Ուկրաինայի 105.000 քաղաքացու: Այս մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:

Նրա խոսքերով՝ օրական արտերկրից ստացվում է նմանատիպ մոտ 500 դիմում: Կոզակն ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացիների թվում շատերը ցանկանում են վերաբնակեցվել Հեռավոր Արևելքում:

Օգոստոսի 30-ին Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայությունը հայտնել էր, որ ապրիլից Ռուսաստան է տեղափոխվել և շարունակում է նրա տարածքում մնալ Ուկրաինայի մոտ 820.000 քաղաքացի: Ավելի քան 130.000-ը խնդրել են իրենց հատկացնել ժամանակավոր ապաստան կամ փախստականի կարգավիճակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930