 
                        ԵՄ-ն իր պատժամիջոցների ցուցակում ներառել է «Ռոսնեֆտին», «Գազպրոմին» ու «Տրանսնեֆտին». աղբյուր
 
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն իր պատժամիջոցների ցուցակում ներառել է «Ռոսնեֆտին», «Գազպրոմին» ու «Տրանսնեֆտին»: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:
Ընդգծվում է, որ պատժամիջոցների տակ են ընկնում ռուսական այն պետական ընկերությունները, որոնց շրջանառությունը կազմում է ավելի քան 1 տրիլիոն ռուբլի, այդ թվում նաև նավթի վաճառքի ու փոխադրման ոլորտում: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        