Նման եզրահանգման են եկել բրիտանական թերթի վերլուծաբանները՝ հենվելով երեք անկախ վարկանիշային կազմակերպությունների տվյալների վրա:
Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, թե ինչ աշխատանք է կատարվել սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ռուսաստանը ցանկանում է սպանել ուկրաինական ժողովրդավարության գաղափարը և երկրի յուրաքանչյուր հաջողությունը:
Բուայեի խոսքով՝ այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է դիմավորել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, Ֆրանսիայում դեռ ոչ մի օրենք թույլ չի տալիս պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը՝ բացի Հոլոքոստից:
«Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ Ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ իրենք չեն հասկանում, թե ինչու է խոշոր և միջուկային տերությունն օկուպացրած պահում հարևան երկրների տարածքները:
ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումից, գրել է. «Բաքվում Էրդողանը՝ Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»
Այս մասին հայտարարել է Panha ընկերության տնօրեն Մոհամմադ Ալի Ահմադաբադին:
Այս մասին հայտարարել է Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը:
Սեռական առողջությունը ոչ միայն այս կամ այն հիվանդության կամ հիվանդագին վիճակի բացակայությունն է, որը կարող է առաջացնել սեռական խանգարում, այլև սեքսուալության ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը:
Մենք գործ ունենք անվտանգության ոլորտում իրավիճակի կտրուկ փոփոխման հետ:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ներկա են ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
ՄՀՀ-ի մամուլի ու հասարակայնության կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են նաև Արդարադատության նախարարությանը՝ պնդելով, որ ԴԱՀԿ-ն իրավասու չէ նման գործողություններ կատարել, այն չի համապատասխանում օրենքի պահանջներին և այլն: Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարից պատասխան են ստացել, թե «իմ օրոք չի դա այդպես ստացվել»: «Շատ տարօրինակ է ստացվում նախարարի պատասխանը, մի տեսակ ստացվում է, որ պետք է նախկին նախարարին հետ բերենք, որ փոխի, սա ինձ համար ուղղակի տրամաբանությունից դուրս պատասխան է: Մենք չունենք արդարություն, բայց ունենք Արդրադատության նախարարություն, սա մեզ փակուղի է մտցնում: Այս բոլոր գործերը հերթով գնալու է Եվրոդատարան»:
Օբաման ու Քեմերոնը հայտարարել են, որ իրենք պետք է Ռուսաստանին ցույց տան, որ մշտապես պահպանելու են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որն առնչվում է հավաքական պաշտպանությանը:
Հ.Աբրահամյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց ուսումնասիրել և պարզել, թե ինչու են ավելացել ամուսնալուծությունները:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և կառավարության անդամներին հրավիրեց վաղը ժամը 20:00-ին ԱԻՆ-ում Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ կայանալիք տոնական համերգին:
«Շատ խորը հիմքեր ունեմ, որ ալան-թալան էլ է կատարվում: Էլ չասեմ, թե այս ընթացքում ինչի են վերածել ՄՀՀ-ն: Այնտեղ ԴԱՀԿ-ի աշխատակիցները, մոռանալով իրենց համազգեստը երևի թե, սարքել էին կերուխումի, ինչ-որ հավաքույթի վայր: Այնտեղ ամենուր կտենայիք արևածաղկի սերմերի մնացորդներ, «ֆասթ-ֆուդի» ամենատարբեր պակետները թափված ամեն տեղ: Մի խոսքով՝ աղբանոց են վերածել: Այսինքն՝ խոսքը գնում է տարրական կուլտուրայի բացակայության մասին»:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և բազմաթիվ հանդիպումներ անցկացնել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոստարակոսի և Հունաստանի Ազգային պաշտպանության ալտերնատ նախարար տիկին Ֆոֆի Գենիմատայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կոչ ենք անում ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի մասը կազմող կառույցների գլխավոր պատասխանատուների, ամենաբարձր ատյաններում անդրադառնալ խնդրին և ձեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել` դատապարտելով ԲՈՒՀ-երի դասախոսական անձնակազմի կազմալուծմանը միտված այս քաղաքականությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կստանյանն այսօր անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր նշանակվելու մասին լուրերին, ասաց. «Եվրոպական դատարանի դատավոր իմ նշանակվելու վերաբերյալ այդ լուրերը 10 տարի է՝ գնում են: Ամեն տարի, ամեն առիթով կամ առանց ինչ-որ առիթի այդ թեման քննարկվում է: Նման գործնական քննարկում երբեք չի եղել, և ես, անկեղծ ասած, չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին և ներկա և ապագա կաշառակերներին և կոռուպոցիոն այլ հանցավոր դրսևորումներ ունեցող անձանց, որոնք շատ ուզենան, որ ես այս աշխատանքում և այս պաշտոնում չլինեմ»:
Մուհամմեդի վերահուղարկավորումը կարող է սրել սուննիների ու շիաների միջև լարվածությունը:
«Մենք ամուր կանգնած ենք բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են միջազգային իրավունքը, բռնակցում են այլ պետություններին պատկանող տարածքներ կազմ ռազմական աջակցություն են ցուցաբերում այլ պետություններում անջատականություն ստեղծելու համար»,- նշել է Գաուկը:
«Իրենք (ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Հեղինե Բիշարյանը,- խմբ.) բողոքել էին, որ մեկը ողնաշարի վնասվածք է ստացել, մեկը՝ գլխի, բայց պարզվեց, որ պարոն Մարգարյանը 7 տարի է ունեցել ողնաշարի ցավեր, խնդիրներ, իսկ տիկին Բիշարյանը հրաժարվել է բժշկական հետազոտությունից»:
Այս մասին Ուկրաինայի կառավարության երեկվա նիստում հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մեր Արտգործնախարարությունը ցույց տվեց, որ նախաձեռնող է: Հաշվի առնելով նախընտրական իրավիճակը Թուրքիայում՝ Էրդողանն անձամբ չի գա, որ ազգայնակնանների ձայներն իր դեմ չուղղի: Հնարավոր է, որ Դավութօղլուին ուղարկի, որը գա ու առաջ տանի «արդար հիշողության» իր սիրելի թեզը: Շատերն ասում են, որ եթե Թուրքիան չգա՝ պարտվում է, որովհետև հայերի հրավերին չի արձագանքում, եթե գա՝ էլի պարտվում է, որովհետև Ցեղասպանության տարելիցին եկել է ու ստացվում է , որ ճանաչում է այն»,- ասում է թուրքագետը:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց, թե ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ մի մարդ (ԳԽ. մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը) իրեն ու Գիտության պետական կոմիտեի նախագահին «վերջին բառերով» վիրավորում է, վերջին շրջանում էլ ավելի ագրեսիվ է դարձել: «Ո՞ւմն եք դիմել, Ռադիկ Մարտիրոսիչ»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը:
Գյուղացիներին ավելի շատ զայրացրել է այն փաստը, որ ջրօգտագործման պատասխանատուներն ամեն անգամ գյուղացիների «գլխի տակ փափուկ բարձ են դրել», թե՝ վաղը կլուծվի այդ խնդիրը և իրենք ոռոգման ջրի խնդիր այլևս չեն ունենա, սակայն նրանց խոսքը ոչ մի հավատ էլ չի ներշնչում գյուղացիներին, քանի որ ամեն անգամ պատասխանատուները, այդ թվում՝ Արարատի մարզպետարանի, տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարության չինովնիկները «օդ են կրակում»: