
Սաուդյան Արաբիայում քննարկում են Մուհամեդ մարգարեին վերահուղարկավորելու հնարավորությունը

Islam News-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի աստվածաբանները քննարկում են Մուհամմեդ մարգարեին վերահուղարկավորելու հնարավորությունը: Քննարկման մեկնարկը կապված է Մասջիդ ան-Նաբավի մզկիթը (Մարգարեի մզկիթ) վերակառուցելու անհրաժեշտության հարցի հետ:
Այդ մզկիթն իր նշանակությամբ իսլամի երկրորդ սրբավայրն է, նրանում, Մուհամմեդ մարգարեից բացի, հուղարկավորված են նաև առաջին երկու խալիֆները՝ Աբու Բաքրն ու Ումարը:
Մուհամմեդ մարգարեին վերահուղարկավորելու առաջարկով հանդես է եկել սաուդցի աստվածաբան, դոկտոր Ալի բին Աբդուլ Ազիզը, ով ներկայացնում է իմամ Մուհամմադ իբն Սաուդի Իսլամական համալսարանը:
Նրա կարծիքով՝ Մուհամմեդ մարգարեի աճյունը կարելի է փոխադրել ալ-Բաքքի պատմական գերեզմանոց, ուր հանգչում են մարգարեի ընտանիքի բազմաթիվ անդամներ՝ ներառյալ նրա հայրը:
Աստվածաբանին, սակայն, հակադարձել է մեկ այլ աստվածաբան, դոկտոր Իրֆան ալ-Ալաուին՝ ոպես հակափաստարկ ներկայացնելով այն, որ Մուհամմեդի վերահուղարկավորումը կարող է սրել սուննիների ու շիաների միջև լարվածությունը: