Դեռ նախորդ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվարկել էր, որ այդ գումարը չպետք է գերազանցի 490 միլիոն դոլարը:
Ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի, Նոր Երզնկա գյուղի բնակիչ Վ. Ա.-ը (ծնվ.1954թ.) առավոտյան դուրս է եկել անասուններին արածացնելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օստապ Սեմերակը հայտարարել է, որ կառավարությունն արդեն ընդունել է գործադիր իշխանության կենտրոնական մարմինների համակարգի օպտիմալացման մասին որոշումը, որի համաձայն պետական մարմինների 20% -ը կկրճատվի՝ ամբողջական լիկվիդացիայի կամ մի քանի մարմինների գործառույթների միավորման միջոցով։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, ապա նշենք, որ այնտեղ են հինգ հոգուց բաղկացած հայկական ընտանիքը, վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանը, որի գերեվարման լուրը հաստատել և տարածել էր ադրբեջանական Պաշտպանության նախարարությունը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին:
Տեսանյութի հեղինակները հենց այդ գործընթաց են բացատրում` ցույց տալու համար, որ մարդու ուղեղի բնական աշխատանքը խաթարում է սուրճը, ավելին` այն թմրանյութի ազդեցություն է ունենում և իրականում չի արթնացնում, չի ակտիվացնում ձեզ բնական ճանապարհով, իսկ այն ճանապարհով, որ արթնացնում է, արգելակում է բնական ճանապարհը, ինչը հետագայում վերականգնելը շատ դժվար է
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանը դեռևս ապրում է նախորդ պատերազմով, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են հաջորդ պատերազմին: «Մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը: Սա նաև ցույց տվեց, որ թշնամիներ ձեռք բերելու, ընկերներին կորցնելու և միջազգային հանրությանը զայրացնելու գործում Ադրբեջանին հավասարը չկա»,- նշեց քաղաքագետը:
Ընդդիմության ներկայացուցիչները համոզված են, որ եթե իրենց հաջողվի մի քանի հարյուր հազար մարդ դուրս բերել փողոց, ապա իշխանափոխության կարելի է հասնել հաշված օրերի ընթացքում: