
Իրանը մշակել է նոր ուղղաթիռներ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական Panha ուղղաթիռաշինական ընկերությունը մշակել և ստեղծել է ուղղաթիռի երեք նոր մոդել: Այս մասին հայտարարել է Panha ընկերության տնօրեն Մոհամմադ Ալի Ահմադաբադին:
Նրա խոսքերով՝ ընկերությունը նոր ուղղաթիռներ է ստեղծել ուսումնական թռիչքների, փրկարարական գործողություններին մասնակցելու համար: Նա ընդգծել է, որ իրենք ստեղծել են նաև մարտական ուղղաթիռ, որը նախատեսված է 14 մարդու համար, աննկատ է ռադարների համար և կարող է ստանալ սպառազինության տարբեր տեսակներ: