
Ռասմուսենը ողջունել է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայի արևելքի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ մեկնաբանելով Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը:
Ռասմուսենը վերստին հայտարարել է, որ ռուս զինծառայողները մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը. «Մենք գործ ունենք անվտանգության ոլորտում իրավիճակի կտրուկ փոփոխման հետ»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրապարակել է Ուկրաինայի արևելքում խաղաղության հասնելու պլանը, որը բաղկացած է 7 կետից: