Արևմուտքը պետք է հող նախապատրաստի Ռուսաստանում մեծ փոփոխությունների համար. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները գործում են, սակայն դեռ կարելի է ընդունել բազմում այլ պատժամիջոցներ:
Սաակաշվիլին ընդգծել է, որ այդ ամենի վերջնական նպատակը պետք է լինի այն, որ Արևմուտքը հող նախապատրաստի Ռուսաստանում մեծ փոփոխությունների կատարման համար:
Սաակաշվիլին զուգահեռներ է անցկացրել Վրաստանի ու Ուկրաինայում միջև՝ հայտարարելով, որ Պուտինը ցանկացել է երկու երկրներում էլ սպանել նրանց անկախությունն ու հաջողությունը.
«Ռուսաստանը ցանկանում է սպանել ուկրաինական ժողովրդավարության գաղափարը և երկրի յուրաքանչյուր հաջողությունը: Նա նույնպիսի ցանկություն է ունեցել Վրաստանի բարեփոխումների ու հաջողությունների հարցում»: Սաակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանը տնտեսական պլանում չի կարող հաղթել Եվրոպային, քանի որ իր գազը վաճառում է նրան և օգտագործում է նրա բանկային գործարքները: