Բաժիններ՝

«ՄՀՀ-ն Պաշտպանության նախարարությանը հանձնելն ապօրինի է եղել»

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի գործող փաստաբան Արմինե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ ինքը երեկ եղել է ՄՀՀ-ում, որտեղ Պաշտպանության նախարարության կողմից իրականացվում են գույքագրման աշխատանքներ:

Փաստաբանը նշեց. «Դատարանում հիմա գոյություն ունի սնանկության գործ, և այդ գործի շրջանակներում Ֆինանասների նախարարությունը դիմել է, որպեսզի իրենց գույքի գրավի առարկայի նկատմամբ ըստ օրենքի մորատորիում չկիրառվի: Մենք ստացել ենք դատարանի որոշումը, սակայն դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման: Բնականաբար, բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, առայժմ որևէ վերջնական օրինական ուժի մեջ մտած ակտ չկա, և այս պարագայում ԴԱՀԿ-ն իրավասու չէր գույքը հանձնել Պաշտպանության նախարարությանը»:

Ա.Հակոբյանը նշեց նաև, որ ԴԱՀԿ ծառայությունը դիմել էր կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ. «Այս գոծով ևս ներկայումս չկա վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ինչի պարագայում ԴԱՀԿ-ն իրավասու չէ որևէ աճուրդ կազմակերպել, իսկ նա կազմաերպել է 7 անօրինական կրկնաճուրդ, և ներկայումս ունենք այն իրավիճակը, որ գույքը հանձնվում է Պաշտպանության նախարարությանը»:

Բացի վերոնշյալ հայցերից՝ Ա. Հակոբյանն ասաց, որ կան նաև այլ տարբեր հայցեր, որոնցից ամենակարևորն այն է, որ վարչկան դատարանում վարույթ է ընդունվել գույքն աճուրդ ներկայացնելու վերաբերյալ որոշումը առոչինչ չլինելու հայցը.

«Վարույթ ընդունվել է, մոտ ամիսուկես դատական նիստ չի նշանակվում, դատարանի կողմից միջազգային կոնվենցիայի նորմերի խախտում է թույլ տրվել՝ ողջամիտ դատաքննության նորմը, ինչի հիմքով երեկ իմ կողմից ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել դատարան: Այսինքն՝ այս պարագայում, որ բազմաթիվ բողոքարկումներ կան (օրենքի շրաջանակներում, բնականաբար), միևնույն է՝ անօրեն գործողությունները շարունակվում են ԴԱՀԿ ծառայության կողմից»,- նշեց փատաբանը:

ՄՀՀ-ի մամուլի ու հասարակայնության կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանն էլ հավելեց, որ իրենք դիմել են նաև Արդարադատության նախարարությանը՝ պնդելով, որ ԴԱՀԿ-ն իրավասու չէ նման գործողություններ կատարել, այն չի համապատասխանում օրենքի պահանջներին և այլն: Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարից պատասխան են ստացել, թե «իմ օրոք չի դա այդպես ստացվել»: «Շատ տարօրինակ է ստացվում նախարարի պատասխանը, մի տեսակ ստացվում է, որ պետք է նախկին նախարարին հետ բերենք, որ փոխի, սա ինձ համար ուղղակի տրամաբանությունից դուրս պատասխան է: Մենք չունենք արդարություն, բայց ունենք Արդրադատության նախարարություն, սա մեզ փակուղի է մտցնում: Այս բոլոր գործերը հերթով գնալու է Եվրոդատարան»:

Հարցին, թե ե՞րբ եք պատրաստվում դիմել ԵԴ՝ ՄՀՀ-ի փաստաբանը պատասխանեց. «Պետք է սպառել մեր պետական ատյանները, նոր դիմել Եվրոդատարան, իսկ ինչպես ես նշեցի, դեռևս Հայաստանի Հանրապետության դատարաններում քննվող գործեր ունենք: Այս իրավիճակում դեռևս վաղ է տրամաբանել, որ կդիմենք Եվրոդատարան: Եթե որևէ արդյունք չլինի մեր պետական դատարանում, բնականաբար, կդիմենք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս