Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հրավերով ս.թ. սեպտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոստարակոսի և Հունաստանի Ազգային պաշտպանության ալտերնատ նախարար տիկին Ֆոֆի Գենիմատայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և զարգացման դինամիկան: Քննարկվել են ինչպես 2015 թվականին ծրագրավորվող, այնպես էլ ավելի երկարաժամկետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի հետևակային դպրոց, ինչպես նաև, արարողակարգային միջոցառումների շրջանակներում, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի դամբարանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930