Բաժիններ՝

«Իսլամական պետություն» խմբավորումն Իսրայելում հայտարարվել է օրենքից դուրս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորումը, ով սրանից առաջ գլխատել է Իսրայելի քաղաքացիություն ունեցող ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին, օրենքից դուրս է հայտարարվել Իսրայելում:

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը. «Ես փաստաթուղթ եմ ստորագրել, որն ապօրինի է հայտարարում «Իսլամական պետություն» կազմակերպությունը:

Ստորագրությունը թույլատրում է իրավական բնույթի գործողություններ ձեռնարկել կազմակերպության ու դրա համակիրների դեմ, խոչընդոտել միջոցների հավաքն ու դրա գործունեության մյուս տեսակները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930