Այցը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններից հետո` ուրբաթ:
Օգոստոսի 18-ին, ժամը 06.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի վերին աջ կեսի հետին պատի և որովայնի առաջնային ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Էդուարդ Օ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց «Հրապարակ» օրաթերթի և ilur.,am կայքի բողոքների քննությունը: Լրատվամիջոցները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը նրանց պարտավորեցնում է հրապարակել տեղեկատվության աղբյուրը:
Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիական ցեղերի խորհրդի ներկայացուցիչ Աբբաս Հաբիբը:
Օգոստոսի 20-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեում` «Ռենեսանս» ռեստորանի տանիքում:
Ներկայումս շվեյցարական կողմն ուսումնասիրում է այդ դիմումը:
Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում, Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնում և Արարատի մարզային փրկարարական վարչությունում:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Այսօր՝ օգոստոսի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.93 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.1%-ով կամ 0.42 դրամով։
Հարուցվել է քրեական գործ հունիսի 29-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցում նախկինում դատված Արթենյանների կողմից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության բաժնի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Ի պատասխան մամուլի հրապարակումների, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկները և սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային եղանակով ընդունվում են: Սույն թվականի օգոստոսի 19-ին ավելի քան 18.000 հարկ վճարող բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացրել և Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգ է մուտքագրել համապատասխան հաշվարկները:
Ոստիկանությունը սովորաբար չի բացահայտում տեղեկատվության աղբյուրը. ի վերջո, չի բացառվում, որ մանկապարտեզի փոխտնօրենն է ասել այդ մասին: Ոստիկանությունը, ուղղակի անելով այդ հայտարարությունը, ցույց տվեց, որ պատկան մարմիններն իրենց տեղում չեն:
Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 11-158.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.2 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում եւ հաշվարկվել է 8.9 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ օդաչուի կաբինետում հայտնաբերվել են ճեղքեր:
Հուլիսի 1-ին պետական հատվածի աշխատավարձերի բարձրացումը իր արտացոլումը գտավ պաշտոնական վիճակագրության մեջ։
«Կվարտիրան հատկացրել են, բայց ոչ մի դակումենտացիա, ոչ դամավոյ են տվել, ոչ մի բան էլ չեն տվել, էդ տան խազյայկեն երեկ եկել է մեր տուն, ասում էր տվել են ձեզ բնակարանները, բայց ոչ մի դակումենտացիա, ես չգիտեմ՝ ինչ դի կատարվի»:
Թե’ զինվորականները, թե’ Դոնբասի ժողովրդական հանրապետության կողմնակիցները ներկայումս փորձում են պարզել, թե ովքեր են այդ մարդիկ:
Այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարին:
Վերջին վայրը, ուր այցելեցին ուսանողները, Ծիծեռնակաբերդն էր` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր. «Դպրոցում սովորելու տարիներին պատմական գրքեր շատ եմ կարդացել: Լսել էի հայերի ցեղասպանության մասին, և ինձ համար շատ կարևոր էր ավելի շատ տեղեկատվություն իմանալ դրա մասին: Երբ մենք գնացինք Ծիծեռնակաբերդ, ես չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններ ունեցա: Այդ վայրը յուրահատուկ ազդեցություն ունեցավ ինձ վրա. հուշաքարերը, անմար կրակը. դրանք ինձ ստիպեցին արտասվել» ,- ասում է Ռուա Միլալոնիտեն Լիտվայից:
Փաստաբանը երեկ է տեսակցել կալանքի տակ պահվող Լեյլա Յունուսի հետ, ինչը նրան տրվել է մեծ դժվարությամբ:
Հատուկ քննչական ծառայությունը «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով ամբաստանյալներից Վարդան Վարդանյանի այն հայտարարությունը, թե ոստիկանության բաժանմունքում իրեն բռնության են ենթարկել, եւ դա արել է անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, չի պատրաստվում հիմք ընդունել եւ քրեական գործ հարուցել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:
«Օդանավակայանը գործարկելու համար մենք պետք է առնվազն 2 օդանավ ունենանք, որովհետև մենք չենք կարող տոմսեր վաճառել մարդկանց և ասել կներեք, ինքնաթիռն այս պահին սպասարկման մեջ է: Ավելի կայուն աշխատելու համար մենք չենք ցանկանում մտնել այդ դաշտ, տոմսերը վաճառել և ասել, գիտեք մեր օդանավը փչացել է և մենք չենք կարող թռիչք իրականացնել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նման դեպքում ոչ ոք երկրորդ անգամ ցանկություն չի ունենա օգտվել օդանավակայանից:
Մենք աջակցում ենք միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Այսօր, ժամը 05:20-ի սահմաններում Երևանի Շտապ օգնության 1-03 ծառայության թիվ 51 բուժբրիգադը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Ավան-Առինջ 1/7 շենքի բնակիչ, 37-ամյա Կարեն Երեմյանին՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ:
Ըստ Մ. Մելքումյանի՝ մեր լոգիստիկ համակարգը, մթերման կարողությունները, սառնարանային տնտեսությունները, տրանսպորտի հետ կապված խնդիրները, պահպանման խնդիրները բավարար չեն
Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Եգիպտոսը պահպանում է շփումը հակամարտող երկու կողմի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Միջազգային քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Ռուսաստանում արտահանումների խնդիրը դրվել է բավականին բարդ իրավիճակում, և հիմա մեր շատ տնտեսվարողներ՝ դրանից ոգևորված, մտածում են, թե պետք է այս իրադրությունը ճիշտ օգտագործել և ունենալ արտահանման հետ կապված ձեռքբերումներ: